ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ (Free Critik), իր «ՀՀԿ-ԲՀԿ. երկու մրգերից նոր միրգ կծնվի» վերտառությամբ հրապարակման մեջ, մասնավորապես գրում է.
Երբ խոսք է լինում ԲՀԿ-ի մասին՝ ինձ մոտ մի շարք «ինչուներ» են առաջանում`
1. Ինչու՞ որևէ ԲՀԿ-ական որևէ անգամ չի համարձակվել Տիգրան Սարգսյանին քննադատելիս՝ հնչեցնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Գոնե այն պարզ պատճառով, որ կառավարությունը, ում ԲՀԿ-ն համարում է Հայաստանի բոլոր չարիքների հիմնական աղբյուրը, ձևավորվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած կուսակցության կողմից:
2. Ինչու՞ Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զոհը դարձավ:
3. Ինչու՞ ՀՀԿ-ն վարչապետի դեմ ԲՀԿ-ի քննադատությունը լուրջ ու իրեն ուղղված չի համարում:
4. Ինչու՞ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի խորհրդարանական քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորներից որևէ մեկի կողմից չհնչեց Գագիկ Ծառուկյանի անունը:
5. Ինչու՞ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե Օսկանյանի ու իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվում, որ դա պատվեր է, սակայն որևէ մեկը չի համարձակվում ասել` ում կողմից: Սերժ Սարգսյանի անունը ԲՀԿ-ի համար տաբու է:
6. Ինչու՞ է առաջացել անհրաժեշտությունը նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ի՞նչ նոր կետ պիտի ավելանար այդ հուշագրում, որը չկար նախկին հուշագրում:
7. Ինչու՞ Օսկանյանին աջակցողները շատացան. իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. Նրան սատարելու կոչով են հանդես գալիս տարբեր երկրների դեսպաններ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ: Սակայն այդ ամենի կողքին չի հչում ԲՀԿ-ի հայտարարությունը` ընդհանրապես բանակցությունները ՀՀԿ-ի հետ խզմելու մասին, այլ ընդհակառակը նոր եզրեր են ման գալիս:
8. Ինչու՞ դեռևս թեկնածու լինելու ուղիղ հայտ է ներկայացրել միայն Վարդան Օսկանյանը՝ իհարկե, «միայն Ծառուկյանից հետո» վերապահումով, չնայած զանազան սոցիոլոգներ հայտարարում են, թե ԲՀԿ նախագահը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է:
9. Ինչու՞ Սերժ Սարգսյանի ցանկացած գործողության, ցանկացած հայտարարությանը Օսկանյանը պատասխանում է քաղաքական-անհանդուրժողական հարթությունում, իսկ նրա կուսակցության նախագահ`Ծառուկյանը ընդհանրապես խուսափում է ՀՀ նախագահին պատասխանելուց: Եվ վերջապես ամենակարևոր հարցը, որը իր մեջ պարունակում է նաև պատասխան`
10. ԻՆՉՈՒ՞ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱԲՈՒ :